Jump to content

User:Yerevantsi/sandbox/Kaputan

From Wikipedia, the free encyclopedia


Կոտայքի մարզ, գ. Կապուտան, Սբ. Մինաս եկեղեցի (1349 թ.): Նախագծի հեղինակներ' Գրիգոր Ղաֆադարյան, Սերգեյ Մարտիրոսյան, շին. ղեկավար' Ռազմիկ Հակոբյան (վերականգնվել է 1982-1985 թթ.): Kotayk marz, vil. Kaputan, church St. Minas (1349). Project directors - Grigor Ghafadaryan, Sergey Martirosyan, head of the construction Razmik Hakobyan (reconstructed in 1982-1985). [1]

Murad Hasratyan. Զարգացած միջնադարի հայկական երկհարկ, գմբեթավոր եկեղեցիները. [1] [2]

X-XIII դարերում ՝ Հայաստանում վանա– կան համալիրների, բառիս բուն իմաստով՝ զանգվածային կառուցման ընթացքում ձեվավորվեցին ներքուստ խաչաձև, արտա– քուստ ուղղանկյուն, չորս անկյունում ավան– դատներով, գմբեթավոր շինությունները։ Ար– դեն XIII դ. վերջին տարիներին և XIV դ. առաջին տասնամյակներում հայկական ճարտարապետությունն ստեղծեց աննախադեպ հորինվածքով և գործառնությամբ պաշտամունքային շենքի նոր՝ աշտարակաձև, կենտրոնագմբեթ, երկհարկանի եկեղեցու տիպը, որը կիրառվեց և՛ Լոռի-Գուգարքում, և՛ Այրարատում, և՛, ամենակատարյալ ձևով՝ Սյունիքում (Վայոց ձորում)։ Այն դարձավ հայկական միջնադարյան եկեղեցական ճարտարապետության «կարապի երգը»:
XIV դ. երկհարկ, գմբեթավոր եկեղեցիներ կառուցվեցին և՛ բնակավայրերում (Եղվարդ, Փարպի), և՛ վանքային համալիրներում (Գո– շավանք, Նորավանք, Սբ. Հովհաննես Կա– րապետի վանք), այնպես էլ մեկուսի (Կապու– տան)։
Կոտայքի մարզի Կապուտան գյուղի մերձակայքում, դեպի հս, մեկուսի, ոչ մեծ բլրի գագաթին կանգուն է Սբ. Մինաս երկհարկ եկեղեցի-զանգակատունը (1349 թ.), որը, կապտավուն սրբատաշ բազալտից կառուցված լինելու պատճառով, անվանվում է նաև «Կապտավանք»։ Եկեղեցին ավերվել է 1920-ական թվականներին (ըստ Կապու– տանի բնակիչների՝ թնդանոթի արկի հարվածից)13։ Ամբողջովին քանդվել է սյու-նազարդ զանգաշտարակը, զգալի վնասվել են եկեղեցու երկրորդ հարկի վերին մասերը։ XIX դ. վերջում եկեղեցու՝ դեռևս լրիվ կանգուն լինելու փաստը վկայում է Մ. Սմբատյանցը. «Վանքը բոլորովին ամբողջ էր, բայց արձանագրություն չուներ, միայն արևմտեան որման բարձրութեան վերայ, գեղեցիկ ծաղկենկարաց մեջ փորագրած էր թուականս մեծադիր գրչութեամբ «ՉՂԸ» 14։
Սբ. Մինասը լրիվ վերականգնվել է 1981-1982 թթ.՝ Գ. Ղաֆադարյանի և Ս. Մարտիրոսյանի նախագծով։
Կապտավանքը, ի տարբերություն Եղվարդի Սբ. Աստվածածին եկեղեցու, որի հատակագիծը մոտ է քառակուսուն, ձգված է աե-ամ ուղղությամբ և չափերով զգալի փոքր է։ Ուղղանկյուն՝ առաջին հարկն ունի կիսաշրջանաձև ավագ խորան՝ ծածկված խաչվող թաղերով, հս-հվ ձգվող ոչ մեծ աղոթասրահ։ Լուսամուտները հս և հվ պատերում են։ Ներսի տարածությունը լըրացվել է աղոթասրահից որմնամույթերով բաժանվող, մուտքի առջևի նեղ, թաղածածկ մասով։ Դա իրականացվել է հատուկ նպատակով՝ «... առաջին հարկի արևմտյան պատի և որմնամույթերի միջև, աջ և ձախ կողմերում կան կնքելու համար նախատեսված քարե ավազաններ, որոնք ժամանակակից են եկեղեցուն»15։
Երկրորդ հարկը խաչաձև է՝ ճակտոն– ներով ավարտվող խաչաթևերով, կիսաշըր– ջանաձև ավագ խորանով։ Գմբեթատակ քառակուսու մեջ ներգծված շրջանաձև բացվածքի վրա կանգուն է 8-սյունանի, կոնաձև վեղարով զանգաշտարակը։ Աղոթասրահը լուսավորվում է հս և հվ խաչաթևերում բացված պատուհաններից։ Ամ խաչաթևում մուտքն է, որի առջև, եկեղեցու ամ ճակատին կից, երկու կողմից համաչափ, քարե բարձակային վեցական աստիճաններն են։ Դրանք ընդհատվում են, և երկրորդ հարկ բարձ– րանալու համար դրվել են փայտե լրացուցիչ ելարաններ։
Առաջին և երկրորդ հարկերի շքա– մուտքերն ունեն XIII դ. հայկական վան– քային համալիրների կոթողային շենքերին (պաշտամունքային և աշխարհիկ) բնորոշ հատակագիծ՝ դռան բացվածքը ներառված է ցռուկաձև կամարով ավարտվող խորշի մեջ, որն էլ, իր հերթին, ներգծված է ուղղանկյուն շրջանակում։ Միայն Կապտավանքի շքամուտքերն են, որ զուրկ են զարդաքանդակներից։ Չնայած ոչ մեծ չափերին և հարդարան– քի բացակայությանը, իր շահեկան տեղա– դրության և ծավալատարածական հորին– վածքի նրբաճաշակ համաչափությունների շնորհիվ Կապուտանի Սբ. Մինաս եկեղեցին դասվում է Հայաստանի՝ XIV դ. լավագույն ստեղծագործությունների շարքում։
Եղվարդի և Կապուտանի երկհարկ, եռաստիճան հուշարձանների ուսումնասիրու– թյունն անվիճելիորեն հիմնավորում է դըրանց առաջին հարկերի զուտ եկեղեցի լինելը և բացառում է դրանք՝ որպես դամբարան ծառայելը։ Եվ այս կապակցությամբ տարօրինակ է ճարտարապետության հայ ու օտարազգի գրեթե բոլոր մասնագետների՝ Եղվարդի Սբ. Աստվածածին և Կապուտանի Սբ. Մինաս երկհարկ եկեղեցի-զանգակատըները «եկեղեցի-դամբարան» բնորոշելը։
Եղվարդի և Կապուտանի հուշարձանների գործառնական նշանակության նըման սխալ բնորոշումն առկա է նաև ամ մասնագետների մոտ։ Ժ. Մ. Թիերին, խո– սելով XII-XIII դդ. հայկական միանավ եկեղեցի-դամբարանների մասին (Մակարավանք, Անի, Հոռոմոս), անցնում է XIV դ. երկհարկ հուշարձաններին, նշելով, որ դրանք հատակագծում քառակուսի են, առաջին հարկում թաղման դահլիճն է, վերևում՝ նույն չափերով աղոթասրահը, ավելի վերև՝ զանգաշտարակը. «այդպիսին են Եղվարդը (1321), Նորավանքը (1339), Կապուտանը (1349)»19։
Հայ ճարտարապետության պատմու– թյանը վերաբերող աշխատություններում հեղինակների մեծ մասը, անդրադառնալով XIV դ. եռաստիճան եկեղեցիներին, հիշա– տակում են միայն Եղվարդի, Նորավանքի, Կապուտանի հուշարձանները, հազվադեպ՝ նաև XIII դ. վերջում եռաստիճան հորինվածք ստացած Նոր Գետիկի գրադարան-եկեղե– ցին։ Սակայն նույն՝ XIV դ. կառուցվել են ևս երկու նմանօրինակ հուշարձան, ընդ որում՝ ինքնատիպ առանձնահատկություններով։
հանգել ենք երկու հիմնական եզրա– կացության. Առաջին։ Համեմատությունը Հայաստանի XIII դ. զանգակատների հետ (առաջին հերթին՝ Հաղպատի և Սանահնի), ինչպես նաև քննարկվող այդ կառույցները դեռևս միջնադարում «զանգակատուն» անվանելը վկայում են, որ դրանք նախատիպ են հանդիսացել XIV դ. երկհարկ, եռաստիճան եկեղեցիների ծավալատարածական հորին– վածքի համար։ Երկրորդ։ XIII-XIV դդ. մեզ հասած հայաստանյան երկհարկ, եռաստիճան կառույցների նշանակության քննարկումը հաստատում է, որ դրանք բազմաբնույթ են։ Կան՝ գրատուն-եկեղեցի-զանգակատուն (Նոր Գետիկի վանք), երկեկեղեցի-զանգակատուն (Եղվարդի Սբ. Աստվածածին և Կապուտանի Սբ. Մինաս), դարպաս-եկեղեցի-զանգակատուն (Կարբիի Սբ. Աստվածածին), թեականով՝ դամբարան-եկեղեցի-զանգակատուն (Նորավանքի Սբ. Աստվածածին և Սբ. Հովհաննես Կարապետի վանքի երկհարկ կառույցները):


https://vahemart.livejournal.com/243334.html

ՆՈՐ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՀԱՐԿ ԳՄԲԵԹԱՎՈՐ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ https://arar.sci.am/Content/366676/89.pdf

http://publishing.ysu.am/files/Zaruhi_Hakobyan_new.pdf Եվ վերջապես, որպես եկեղեցիների թմբուկների ձևավորման մեկ այլ տարբերակ, կարևոր ենք համարում նշել սյունաշարով ռոտոնդաները, որոնք հիմնականում կիրառվել են երկհարկանի մատուռ-դամբարանների հարդարանքում: Այդպիսին են Ստորին Հոռոմայրի զանգակատունը (1290 թ.) (նկ. 23) [տե՛ս Կատալոգ № 13], Եղվարդի Ս. Աստվածածին եկեղեցին (1301-1328 թթ.) (նկ. 3), Նորավանքի Բուրթելաշենը (1339 թ.) (նկ. 15), Կապտավանքը (Ս. Մինաս, 1349 թ.):

1985. Կապուտանի եկեղեցու վերականգնումը / Յու. Ա. Թամանյան https://arar.sci.am/Content/245958/file_0.pdf https://arar.sci.am/dlibra/publication/268497/edition/245958?language=en

Գրիգոր Ղաֆադարյան, Կապուտանի սբ. Մինաս երկհարկանի եկեղեցին https://armheritage.am/download/%D5%A3%D6%80%D5%AB%D5%A3%D5%B8%D6%80-%D5%B2%D5%A1%D6%86%D5%A1%D5%A4%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%A1%D5%BA%D5%B8%D6%82%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%BD%D5%A2-%D5%B4%D5%AB%D5%B6%D5%A1%D5%BD/

https://armheritage.am/download/%d5%a3%d6%80%d5%ab%d5%a3%d5%b8%d6%80-%d5%b2%d5%a1%d6%86%d5%a1%d5%a4%d5%a1%d6%80%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%af%d5%a1%d5%ba%d5%b8%d6%82%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%bd%d5%a2-%d5%b4%d5%ab%d5%b6%d5%a1%d5%bd/?wpdmdl=1596&refresh=680e136b23b0d1745752939
  1. ^ "Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն 1978-2004 թթ. Վերականգնած հուշարձանները [Armenian Association for the Protection of Historical monuments - restored monuments of 1978 - 2004]". Hushardzan (in Armenian). 3. Armenian Culture Ministry, Scientific Research Center of Historical and Cultural Heritage: 48. 2005.